Կոմիտասը արդի Հայաստանում

Չնայած 2021 թվականի հոկտեմբերի 22-ին լրանում է հանճարեղ Կոմիտասի մահվան 86 տարին, այդուհանդերձ, նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Կոմիտասի անվան այգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի հայտնի գործիչների՝ երաժիշտների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, դերասանների աճյունները։ 1936 թվականի մայիսի 26-ին Փարիզից Երևան տեղափոխվեց մեծն Կոմիտասի աճյունը և թաղվեց նշված պանթեոնում։ 1921 թվականին հայ հայտնի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ Երևանում բացվեց երաժշտական ստուդիա, որի հիման վրա էլ, 1923-ի հոկտեմբերի 1-ին ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիան։ Սկսած 1946-ից այն կրում է Կոմիտասի անունը։

Հայաստանում Կոմիտասի անունն է կրում նաև Երեւանի բանուկ փողոցներից մեկ:

1996 թվականին Երեւանում բացվեց «Կոմիտաս» մասնագիտացված երաժշտական հրատարակչությունը, որի հիմնական նպատակը հայ երաժշտական արվեստի պրոպագանդումն է, երիտասարդ ու տաղանդավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների լուսաբանումը։

Հանճարեղ Կոմիտասի անունն այսօր կրում է Երևանի լավագույն համերգային դահլիճներից մեկը՝ Կամերային երաժշտության տունը։ Դա մի ինքնատիպ ու հարմարավետ (300 հոգանոց) դահլիճ է:

Կոմիտասի մասին ստեղծվել են կինոնկարներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *