Հրազդան գետը

Առաջադրանք՝

1. Ի՞նչ պատմամշակութային հուշարձաններ կան Հրազդանի կիրճում։

Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ 

2. Տեղեկություններ հավաքիր Հրազդանի կիրճի Մեծ կամուրջի մասին։

Հրազդանի կիրճի մեծ կամուրջ (Կամուրջ Հրազդան, ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ), կամարային կամուրջ է , որը գտնվում է Երևանում՝ Հրազդան գետի  վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու Հյուսիսային շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի մայրուղու հետ։ Գործարկվել է 1956 թվականին: Երկաթբետոնե  կառույց է։ Երկարությունը 375 մետր է, բարձրությունը՝ 60,5 մետր է: Կառույցի ճարտարագետներն են Ա. Հովնանյան, Վ. Փինաջյան, Ն. Սլավինսկի, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *