Ձմեռը և ձնեմարդը

Ձմռանը երեխաները պատրաստում էին մեծ ձնեմարդ: Նրանք իրենց ձնեմարդի առաջին հատվածը բավականին երկար ժամանակում պատրաստեցին: Նրանցից մեկը պատրաստեց մի փոքր գունդ ու նրանք միսին գլորեցին այն: Երկրորդ մասը ոչ այդքան երկար ստացվեց բայց գեղեցիկ ու ճերմակ: Վերջին մասը արագ պատրացրեցին: Նրանք ավելացրեցին կոճակներ, քիթ, ձեռքեր ու գլխարկ: Երբ նրանք գնացին տուն այն արթնացավ ու զգաց, որ ձմեռը նրան կանչում է: Ինքը գնաց ձմռան կանչով ու հսավ անտառի ամենաբարձր ծառի մոտ: Ձնեմարդը մտածեց, որ ձմեռը ուզում է հասկացնել նրան բարձրանալ այս ծառը: Ինքը բարձրացավ այդ ծառը ու ծառի վեջում տեսավ մի սառցե բանալի: Ձնեմադը վերցրեց բանալին ու գնաց ձմռան կանչով: Ձմեռը նրան տարավ մի քարանձավի մոտ, որը փակված էր մի սառցե փականով: Ձնեմարդը հիշեց իր մոտ եղած բանալին բացեց դուռը և մտավ ներս: Ներսում նա տեսավ մի քար, որի վրա կար մի քարե բանալի: Ձնեմարդը վերցրեց բանալին ու գնաց ձմռան կանչով: Նա գնաց ու գնաց հասավ մի հին գրադարանի մոտ: Ներս մտավ ու ներսում տեսավ հազարավոր գրքեր: Ձնեմարդը երկար ման եկավ մի անսովոր գիրք ու վերջապես գտավ քարե գիրք: Բանալիի շնորիվ բացեց գիրքը կարդաց, թե որտեղ է չորրորդ բանալին: Շատ գնաց թե քիչ հասավ մետաղյա տան, որի դռան վրա կար մի մետաղյա բանալին: Երբ ձնեմարդը դուռը բացեց տեսավ նվերներ վերցրեց նվերները տարավ իրենց բակում դրեց: Երեխաները երբ տեսան նվերները շատ ուրախացան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *