Մայրենի

Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:

Տղան ծնվել էր խրճիթում: Խրճիթը փոքր էր, ջերմ էր, գտնվում էր զմրուխտե գետակի ափին, կանաչ ուռենու տակ՝ ջրաղացի դռան առջև: Նա մեծացել էր շքեղ տան մեջ: Պատշգամբից երևում էր չքնաղ պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով:

Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:

Հեքիաթի հիմնական իմաստը այն է, որ ուր էլ գնաս, որտեղ էլ լինես վերջում կվերադառնասս քո ընտանիքի մոտ:

Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա <<Երջանիկ խրճիթը>> և <<Եղնիկը>> պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:

Երկու պատմվածքներն էլ կարոտի մասին են: Մարդուն և կենդանուն բաժանում են իրենց ընտանիքից:

18 էջ

Ծիծաղո

Ուրախ, ծիծաղելի խոսքերի աշխարն է: Աշխարհի անունը Ծիծաղո է: Աստեղ ապրում են փոքրիկ, ծիծաղելի պատմությունները: Չի եղել մի մարդ, որ կարդա պատմությունները,  բայց չծիծաղի: Այդ կատակակները այքան ծիծաղելի են, որ նույնիսկ կենդանիներն են ծիծաղում: Մի օր Արենը ներս մտավ և հրաշք կատարվեց. նա չծիծաղեց ոչ մի կատակի վրա: Դրանից հետո ծիծաղելի պատմությունները շատ տխրեցին ու այլևս չէին կարողանում ծիծաղացնել մարկանց, և մարդիկ շատ տխուր էին: Արենը հասկացավ իր սխալը, որ պետք չէ ծիծաղը զսպել,պետք է ծիծաղել: Այդպես մարդիկ նորից ուրախ կլինեն: Արենը պատմություններից ներեղություն խնդրեց չծիծաղելու համար: Խոստացավ վատ կատակներ չանել: Ծիծաղո քաղաքը նորից ուրախ էր:

Գրել հարցերը:

-Քեզ դո՞ւր է գալիս գլխարկ դնել:

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս:

-Դու կո՞ւզեիր ռոբոտ ունենալ:

-Այո՛, շատ-շատ կուզեի:

-Լավ կլիներ, որ դու անմահ լինեիր չէ՞:

-Ի՞նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ:

-Քեզ դու՞ր են գալիս բնավորության բարի ու ընկերասեր լինելը:

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը:

-Դու սիրու՞մ ես, երբ մարդը եսասեր կամ ալարկոտ է լինում:

-Ո՛չ, ա՛յ, բնավորության այդ գծերը չեմ սիրում:

-Դու կուզեի՞ր դառնալ գիտնական:

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *