Ուսումնական ձմեռ

  1. Անհատական TV-ով կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություններ: Տեղադրի՛ր բլոգումդ:
    Նոր տարվա գիշերը մենք ընտանիքով խաղում ենք սանտա, օրինակ այս տարի ինձ համար նվեր էր պատրաստել պապիկս, իսկ ես հայրիկիս համար էի պատրաստել։ Ամեն տարի մենք հավաքվում ենք մեծ սեղանի մոտ, իրար շնորհավորում և ծիծաղելի պատմություններ պատմում, տարբեր խաղեր ենք խաղում, օրինակ իմ մայրիկը միշտ ասում է, որ խաղանք Ալյաս։
    Իմ մորաքույրն ու մայրիկը, տատիկիս հետ շատ համեղ և գեղեցիկ ուտելիքներ էին պատրաստում։ Ես օգնել եմ մորաքրոջս քաղցրավենիք և գեղեցիկ ուտելիքներ պատրաստել ու նկարել եմ։
    https://youtu.be/MOoyP3KWSsM

    Այս տարի ես էի զարդարել տատիկիս ու պապիկիս տունը, բակը և տոնածառը, իսկ քույրիկս օգնել էր։ Ամեն տեղ շատ լույսեր ու խաղալիքներ էինք կախել, բայց բակինը քամին պոկել էր։
  2. «Ձմեռային ընթերցարան«-ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ՝
  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը)։
    Ես կարդացել եմ փշատերև ծառի մասին հեքիաթը, կարդացել եմ Սուրբ ծննդյան գիշերը, Չարլի Չապլինի գրած նամակը դստերը` Ջերալդինային։
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները։ Փշատերև ծառը – Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»… Չարլի Չապլինի գրած նամակը դստերը` Ջերալդինային – Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…  Ես տեսնում էի, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.«Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»:
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:
    Ես սովորեցի, որ ուր որ գնաս պետք է հիշես քո հարազատներին ։Փշատերև ծառ հեքիաթից ես սովորիցի, որ չի կարելի ուրիշներին անուն դնել։
  • Ամանորյա, Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր։ Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:
    Այս օրերին ես դիտել եմ մի քանի ֆիլմեր և մուլտֆիլմեր։ Դիտել եմ <<Տանը մենակ>> ֆիլմը երկրորդ անգամ, որը ինձ շատ է դուր գալիս։ Ֆիլմը մի փոքր տղայի մասին է։ Նա մնացել էր մենակ ու վատ մարդկանց էր հանդիպել ու խանգարում էր նրանց։
    Ես իմացա, որ չի կարելի ընտանիքից նույնիսկ մի վայրկյանով հետ ընկնել: Սովորեցի թե ինչպես է պետք գողերին խաբել:
    Դիտել եմ Գրինչի մասին մուլտֆիլմը և շատ եմ հավանել։ Սովորել եմ, որ պետք է միշտ բարի լինել և հասնել նպատակներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *