Նախագիծ Չրերի օգտակար հատկանիշները

Չիրը չորացված մրգեր կամ հատապտուղներ են, որոնց մեջ խոնավությումը կազմում է շուրջ 20 տոկոս:
Չրերն առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են, էներգետիկ արժեքը 6-10 անգամ բարձր է ՝ կախված չրի տեսակից: Հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին: Տարբեր երկրներում ամենահաճախ օգտագործվող չրերն են ՝ թզի չիրը, սալորաչիրը, խնձորի, տանձի, ծիրանի, բանանի, խաղողի չիրը, խուրման և այլն:
Չիրը մագնեզիումի և կալիումի աղբյուր է: 100գ չիրը պարումակում է 600-800 մգ կալիում: Չրերը պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, հարուստ են վիտամիններ C,B, E-ով և բետա-կարոտինով:
Մեր ընտանիքում էլ ենք շատ չիր օգտագործում: Մենք շատ ենք ուտում հատկապես ծիրանի, դեղձի, սալորի, լոլիկի, սեխի և խնձորի չիր: Մայրիկս և տատիկս լվանում են հասուն ու առողջ մրգերը, փռում են արևի տակ և մի քանի օրից համեղ չրերը պատրաստ են :
Չիր օգտագործում ենք նաև ճաշեր տապրաստելիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *