Ուսումնական գարուն

Վահան Զատիկյանի անվան այգին, գտնվում է մեր թաղամասում, Երևանի Մալաթիա- Սեբաստիա համայնքում։ 1999 թվականին անվանակոչվել է համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի անունով։ Այգին գեղեցիկ է ու մեծ։ Մեծերի ու փոքրերի ամենասիրելի վայրերից է, մաքուր է ու կանաչապատ։ Այգում տեղադրված են Զորավար Անդրանիկի հուշարձանը, Վահան Զատիկյանի կիսանդրին, «Նոյյան տապանը Արարատ լեռան վրա» քանդակը և այլ արձաններ։ Այգում կա ցայտաղբյուր ու շատրվան, սրճարան ու կարուսելներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *