Հայրենագիտություն

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։

Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։

Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։

Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *