Մաթեմատիկա

1-10-րդ առաջադրանքները կատարելիս  նշիր ճիշտ պատասխանը

1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հարյուրավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4։

1) 44324

2)4324

3) 44234

4)32444

2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման  կարգով:

1) 2466, 5159, 8427, 8436

2) 8427, 6436, 2466, 5159

3) 8427, 6436, 5159, 2466

4) 2466, 8427, 6436, 5159

 3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք  30-ով, իսկ մյուսը թողնենք նույնը:

1) կմեծանա 30 անգամ

2) կփոքրանա 30 անգամ

3) կփոքրանա 30-ով

4) կմեծանա 30-ով

4․ 7580 < 75*0 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

1)5

2)9

3)8

4)3

5․ Գտի՛ր 35 թվի 5/7 մասը:

1) 572) 53)494) 25

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է  4ժ30ր րոպեներով։

1) 126ր

2) 270ր

3) 430ր

4) 24030ր

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչ գույնով:

Подпись отсутствует

1)6/12

2)12/6

3)6/6

4)1/6О

8․ Քանի՞  գրամ է 7/100 կիլոգրամը։

1) 70

2) 7100

3) 700000

4) 17О

9․Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենամեծ եռանիշ թվերի տարբերությունը։

1) 9000

2)9999

3)10999

4)1

10․ Գտի՛ր  6534  թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 0

2) 34

3) 534

4) 4

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝  

2, 3, 5, 8, 13, 21

12. Հաշվի՛ր  15 · (105 − 350 : 7) արտահայտության արժեքը։

825

13. AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ (տե՛ս նկարը) : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:

Подпись отсутствует
14սմ

14. Տուփում կա 10 կանաչ, 5 դեղին և 5 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։16

15. Հավասարակողմ եռանկյան պարագիծը  33 դմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։11

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու’  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:

16. Այգում կա 45 ծառ։ Դրանց 3/5 մասը ծիրանենի է, իսկ մնացածը՝ դեղձենի։ Քանի՞ դեղձենի կա այգում։45։5=9 9×3=21 45-21=18

17. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321  է։ Որո՞նք են այդ թվերը։

321:3=107 107-2=105 107+2= 109 105. 107. 109

Մայրենի ստուգում 2-րդ փուլ

Առաջադրանք 1
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Ագռավ
Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը
Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:
Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանք


Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը։

Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ընդգծի´ր սխալ պատասխանը։

Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,+
Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:+
Սպիտակ ագռավներ չեն լինում:

Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:
Ես իմացա, որ նրանք շատ խելացի են։

Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
շատ-քիչ
բարձր-ցածր
մեծ-փոքր
արագ-դանդաղ

Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: Ագռավները
մարդիկ

Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

խելացի
համբերատար

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

առարկա,
թիվ,
հատկանիշ
գործողություն:+

Լուծում ենք

Խնդիր․ 1

 Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ է։
5+11+1=17

Խնդիր․ 2 

 Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։
8+11+1=20

Խնդիր․ 3

 Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։
8+5+1=14

Խնդիր․ 4

 Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 213է։ Որո՞նք են այդ թվերը։
69, 71, 73

Խնդիր․ 5 

Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 312 է։ Որո՞նք են այդ թվերը։

Սիրով՝ ընկ․ Անի  102, 104, 106

Один мальчик

Есть у нас в классе один мальчик, он очень добрый. Он немножко старше меня. Он пишет тексты. У него зелёные глаза. А ещё он немного стеснительный.

Его самый лучший день был, когда он впервые съел шаурму, он был очень рад.

Մայրենի ստուգատես․ 4 կետ

ՍՈՒՐԵՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Կար չկար մի տղա, որը կարողանում էր կառավարել ամեն ինչ բույսերը, քարերը, տերևները, ջուրը, կրակը, փայտերը, մետաղը և այլն։

Այդ տղան կարողնում էր նաև թռչել։

Տղան կարողանում էր ժամանակով գնալ և նա հանդիպել էր Մեսրոպ Մաշտոցին, Հովհանես Թումանյանին, Սողոմոն Սողմոնյանին ևայլ։

Նրա անունը Սուրեն էր։

Սուրենը ուներ մի թշնամի իր պես ուժեղ։

Նա ունենում է մի քույր, որը շատ ուժեղ, հոգատար ու կենդանասեր է լինում։

Նրա անունը դրել են Էլեն, բայց ասում են նաև Անահիտ։

Նա կռվում էր ամեն օր, բայց միշտ Սուրենն էր հաղթում, որովհետև նա ուներ շատ օգնականներ, նաև իր քույրն էր օգնում նրան։

Նա կարողանում էր մեծանալ մոլորակի չափ և նա շատ – շատ ուժեղ էր։

Մի օր իրենց վրա աննկատ հարձակվեցին և սկսեց կատաղի կռիվ։

Կռիվը տևաց շատ երկար, բայց Սուրենը կրկին հաղթեց կռիվը։

Երկնքից ընկավ մի մեծ երկնաքար և այդ երկնաքարը ամեն ինչ քադեց։

Սկզբում Սուրենը փորձեց պահել երկնաքարը, բայց չստացվեց։

Երկնաքարը շատ մեծ ուժով հարվածեց։

Երկնաքարի ուժը կախարդական ձևով մտավ Սուրենի մեջ։

Սուրենը սկսեց տեսնել պատերի միջով, սկսեց ստեղծել իրեր և մնացած ուժերը հազարա պատկվեցին։

Այդ երկնաքարը անհնար էր կոտրել։

Երկնաքարը հատուկ կռվի համար հագուստ դարձավ։

Նրանք գնացին կռիվ և այս անգամ արդեն վերջնական հաղթեցին նրան։

Այստեղ են ասել բարին միշտ կհաղթի չարին։

Հրազդան գետ․ բնապահպական էկոլոգոիական խնդիրները

1,Աղոտումը
2 աղտոտված ջուրը
3 ջրի մակարդակի իջեցումը։
4 գործարաններից դուրս եկող աղբը
Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի Հուրազդան տեսքով և Մովսես Խորենացու մոտ ավելի հին, Հրազդան։
Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է։ Հունիսի մեկին մենք հագանք մեր բաց կապույտ շապիկներ և գնացինք մայր դպրոց ու երգեցինք Արթուր Շահնազարքնի հետ։ Հետո մեզ պաղպաղակ հյուրասիրեցին։ Քայլելով գնացինք Կինոհայաստանի մոտ այգում զբոսնելու։ Մենք շատ էինք շոգում և շատ ջուր էինք խմում։ Մենք գնեցինք պաղպաղակ և շատ երկար խաղացինք և ես գնացի տուն։ Հաջորդ օրը մենք գնացինք լողավազան և լողացինք այնտեղ, և մենք էլի էինք ուզում լողալ։ Մենք կատարեցինք նախագծեր, երգեցինք երգեր և գնացինք տուն, իսկ հիմա մենք գրում ենք,թե ինչ ենք արել ամառային ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում։