Ուսումնական ձմեռ

  • Անհատական TV-ով կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություններ: Տեղադրի՛ր բլոգումդ:
    Մենք օրը սկսում ենք իրար նվերներ նվիրելով, բարեմաղթանքներ իրար ցանկանալով։ Հետո վառմում ենք կրակ և կրակի շուրջ նստում։ Ամանորին մեր տուն շատ հյուրեր են գալիս և մենք նստում ենք լի սեղանի շուրջ։ Սեղանին լինում է հիմնականում խոզի բուդ, չամիչով փլավ, գաթա, տոլմա, ձուկ, գաթա, աղցաններ և այլն։
  • «Ձմեռային ընթերցարան«-ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ՝

    Ձմեռային արձակուրդի օրերին ես կարդացել եմ<<Փոթորիկից առաջ>>գիրքը։ Այս գիրքը մի որբ, աղքատ տղայի մասին է, որը ունենում է երկու ընկեր։ Տղայի անունը Աթանես էր, ով ապրում էր Աթենքում և մուրացկանությում էր անում։ Աթանեսի ծնողները փախել էին թուրքերի ջարդերից ու շուտ էին մահացել; Այդ տղան մի անգամ գտնում է սնդուկ, որի մեջ գտնում է ոսկե դրամներ, գանձեր ու մի նամակ։ Աթանեսը հարստանում է և գտնում նմակում գրված մարդկանց
  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
    <<Փոթորիկից առաջ>> Անուշավան Պողոսյան
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
    Ինձ ամբողջ գիրքը դուր եկավ։
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:
    Ինչ էլ, որ լինի պետք է արաջ շարժվել։

3. Ամանորյա, Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:
ես դիտել եմ Տանը մենակ 1 և Տանը մենակ երկուսը։ Այս ֆիլմը ինձ սովորեցրեց, որ տարվա ընթացքում եթե անել վատ արարքներ կարելի է նոր տարվա օրը անել մեկ լավը և կմոռացվի վատ արարքները։

Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց

Սուրբ ծննդյան կարմիր ճտքավոր կոշիկները

Բևեռային ճեպընթաց

Տանը մենակ 1

Տանը մենակ 2

Շաբաթվա ափոփում

Մենք այս շաբաթ պատրաստել ենք պիցա և հյուրասիրել ուրիշ դասարաններին։ Դուրս ենք գրել թանգարանների մասին տեղեկություններ։ Մասնակցել ենք մարզականի ստուգատեսին։ Գրել ենք Հայաստանի պատմության թանգարանի մասին։ Գրել ենք շաբաթվա ամփոփում։ Մենք գնացինք բասկետբոլի մաչ ռևանժի։ Կատարել ենք ֆլեշմոբներ և սովորել պարեր։

Ձորագյուղ ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց՝ բնակության և թանգարանի համար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով թանգարանը բացվեց միայն 1991 թվականի հունիսին, Փարաջանովի մահից մի տարի անց։

շաբաթվա ամփոփում

Մենք այս շաբաթվա ընթացքում գնացել ենք դեպի սահադաշտ, Հայաստանի պատմության թանգար։ Ինձ շատ դուր եկան թանգարանի նկարները, թրերեը և գորգերը։ Շաբաթվա ընթացքում մենք սովորեցրել ենք առաին դասարանի երեխաներին կարել տիկնիկ։ Մայր դպրոցից եկել էին աշակերտներ և մեզ սովորեցնում եին պարեր, երգեր և պատմում Հայաստանի մասին։

Այսօր հայկական ավանդական զարդերը գնալով ավելի ու ավելի կիրառելի են դառնում : Երևանյան փողոցներով քայլելիս հաճախ ենք տեսնում հետաքրքիր հնատիպ հարդարանքով, սիմվոլիկ պատկերներով մատանիներ, ապարանջաններ, տարբեր տեսակի կախազարդեր կրող կանանց և աղջիկների: Տղաները նույնպես սկսել են ավանդական դեկորատիվ հարդարանքով զարդեր կրել. հիմնականում մատանիներ ու ապարանջաններ:


Այցելություն Հայաստանի պատմության թանգարան

Հայկական տարազ

Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ ։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի՝ նույնիսկ շոգ եղանակին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:

Ասեղնագործ բանվածքը, որը հատուկ էր կնոջ տարազին, բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր՝ ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ բանվածքներին մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից: Այս գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից: