Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: 
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Հարաբերական խոնավությունը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Այն աշխատում է մազի զգայունության շնորհիվ։
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    կույտավոր առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ
     շերտավոր առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն
    փետրավոր տեղումներ չեն առաջացնում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *