Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։
    Քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն 301 թվականին։
  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։
    Գրիգորին բատարկում է Տրդատը արքան, որովհետև նա քրիստոնիա էր և զոհաբերություն չեր անում։։
  • Որտեղ է բանտարկվում Գրիգորը։
    Գրիգորը բանտարկվում է Խոր վիրապ բանտում։
  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում բանտարկությունից։
    Գրիգորն ազատվում որպեսզի բուժի Տրդատին։
  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։
    Քրիտոնեությունն ընդունվում է որպես պետական կրոն Գրիգոր Լուսավորիչի և Տրդատ Գ արքաի շնորհիվ։

Պատմություն և առասպել

 Տեքստում ասվում է ժամանակի մեքենայի մասին:
2. Հասկանալի է, որ իրականում այդպիսի մեքենա չկա: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքը հիշողության մասին է։
3.Ի՞նչ առասպելներ գիտեք, ով է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները:
Մովսես Խորենացին է մեզ հասցրել մեր հնագույն առացպելները։ Ես գիտեմ Տորք Անգեղի մասին և Հայկի մասին։
4.Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով:
Նա ասմ է, թէ ինչպես է Հակը նետով կրակում Բելին և մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
5.Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին:
Նա ասում է, ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։
6.Ո՞րն է ձեր ամենասիրելի
առասպելը,
Իմ սիրելի առասպելը Տորք Անգեղն է։
առասպելական հերոսը:
Իմ սիրելի առասպելական հերոսը Տորքն է։

Հայրենագիտություն

ՀՀ մարզերը: Գործնական աշխատանք

Дата: 29 октября 2022Автор: flouradavtian60280 Комментарии

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։



2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։
Ադրբեջան Թուրքիա Իրան Վրաստան

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։
Կոտայք Արմավիր Վայոց Ձոր

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։
Երևան Գյումրի Վանաձոր Արագածոտն

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։
Արմավիր Գեղարքունիկ

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։
Գեղարքունիկ

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։
Արմավիր

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։
Երևանում

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։

Կոտայք

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր Կոտայք
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր Կոտայք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք Տավուշ

Ուսումնական աշուն 2020

1.Գրում եք գետի, լճի, լեռան մասին, եթե կան։
2.Կազմում եք գյուղի կամ բնակավայրի(թաղամասի) անձնագիրը՝ որտեղից է ծագել գյուղի կամ բնակավայրի(թաղամասի) անունը, երբ է կառուցվել և այլն։Մեր գյուղը ունի հին պատմություն։
3.Պատմում եք գյուղի պատմամշակութային կոթողների մասին՝ ամրոց, խաչքարեր, վանք,արձան, պուրակների և զբոսայգիների,աղբյուր և այլն։ րակ։
Քննարկում, զրուցում եք ծնողների և տատիկ-պապիկների հետ, տեսագրում:
4.Համացանցից լրացուցիչ տեղեկություններ եք հանում։
5.Ամբողջական նյութը, տեսաֆիլմը տեղադրում եք ձեր  բլոգում։

Մեր գյուղը Ագարական է, այն գտնվում է Լոռու մարզում։ Մեր գյուղով է հոսուն Ձորագետը, գեղեցիկ է Սանգար սարը։ Արջասարը պատված է ծառերով, որտեղ ապրում են արջեր։

Ագարակի նախնիները կարծում էին, որ Ագարակ անունը առատություն և բերք է բերու և այդ պատճառով նրանք այն անվանեցին Ագարակ։

Մեր գյուղը մեծ է և ասֆալտապատ։ Գյուղում կա դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, խանութներ, հյուրատուն։ Գյողի ծայրին գտնվուն է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցին 18-էրորդ դարի եկեղեցի է։ Մարդիկ այն պահել են և վերանորոքել։




Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան բարձրադիր մասը`29,743 կմ² ։Հայաստանի Հանրապետությունն ունի 10 մարզ։ Համայնքների քանակը 502 է, այդ թվում`
քաղաքները` 49, որոնց մեջ է մտնում ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով։

Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ:

Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ’ եզդիներ, ռուսներ, հույներ և այլն:

Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:

Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության իր մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձորն է, Լոռու մարզկենտրոնը:Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է մայրա­քաղաք Երևանում:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությասն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում’ համակարգչային տեխնիկայի արտադրությունը: Տնտեսության մեջ աստիճանաբար իր ծանրակշիռ տեղն է վերականգնում նաև հանքարդյունաբերությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Գտեք Հայաստանի Հանրապետության և նրա հարևան երկրների տեղը քարտեզի վրա

  1. Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
    Վրաստան, Իռան, Թուրքիա, Ադրբեջան
  2. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:
    Արագած
  3. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:
    Արարատ Արագած
  4. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
    Հրազդան Արաքս Փամբակ
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
    Նա հարուստ է օգտակար հանածոներով, ոսկիով, արծթով, Մետաղներով, տուֆով և այլն։
  6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:
    Ես գիտեմ, որ առաջ հայաստանը կոչում էին վարդագույ երկիր որովհետև նա կառուցված էր տոֆից։
  7. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:
    Որովհետև նա կառուցված է մեծամասամբ տոֆից։
  8. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:
    Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:
  9. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:
    Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է մայրա­քաղաք Երևանում:
  10. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
    Երևան, Գյումրի,
    Գյումրին շատ հին է։
  11. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:
    Իմ կարծիքով պետք է տեխնոլոգիաները զարգացնել։

Հայրենագիտություն

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։

Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս): Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ: Առավելագույն բարձրությունը 3937 մ է (Քաջքար լեռ): Առանձնանում են Գիրեսուն, Զիգանա, Տրապիզոնի, Գյումուշխանե, Լազիստանի լեռնաշղթաները: Այս մասում Նոր Շիրական լեռներն արևելքում միանում են Հայկական լեռներին: Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ՝ Նուրհակի, Մալաթիայի, Սիմսարի, Բիթլիսի, Սասնա, Ընձաքիարս, Շատախի և այլն: Ամենաբարձր կետը Նուրհակ լեռն է (3090 մ): Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից:Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են (3500–4000 մ). զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:Հայկական հրաբխային բարձրավանդակը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը (տարածքը՝ 100 հզ. կմ2): Այն բարձրադիր լեռնավահանների (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի), լեռնազանգվածների (Բյուրակնի, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագածի, Սյունիքի և այլն), խոշոր սարահարթերի (Արդահանի, Ախալքալաքի, Կարսի, Շամիրամի, Կոտայքի), ընդարձակ դաշտերի (Էրզրումի, Տվարածատափի, Ալաշկերտի, Բասենի, Խնուսի, Մշո և այլն) համալիր է:Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնվում Բյուրակնի (Հազար լճեր) բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է (3250 մ): Այստեղ են գտնվում նաև Սերոկի, Հավատամք, Շուշարի, Թեքման սրածայր գագաթները: Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ:Բյուրակն և Մասիս լեռնազանգվածների միջև գտնվում է Հայկական Պար լեռնաշղթան: Նրա ամենաբարձր լեռնագագաթը Սուկավետ լեռն է (3445 մ), որի լանջին՝ 3284 մ բարձրության վրա էր գտնվում Սուկավետի վանքը՝ Հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենաբարձր բնակելի կետը:Վանա լճից հյուսիս-արևելք 65 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում են Ծաղկանց լեռները, որոնց բարձր գագաթներն են Ալադաղը (3351 մ), Ծաղկոն (3519 մ), Նպատը (2332 մ): Վերջինիս ստորոտում՝ Արածանիի հովտում է գտնվում նշանավոր Ձիրավի դաշտը, որտեղ 371 թ-ին Պապ թագավորի ղեկավարությամբ տեղի է ունեցել ճակատամարտ պարսիկների դեմ: Ծաղկանց լեռները եղել են Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: Այստեղ էին տեղի ունենում Նավասարդյան մարդաշատ տոնախմբությունները:Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:Հայկական լեռնաշխարհի լճերն ունեն տեկտոնական (Ուրմիա, Ծովք), տեկտոնահրաբխային (Վանա, Սևանա, Արփի, Գայլատու), հրաբխային (Խանչալի, Փարվանա), խառնարանային (Նեմրութ, Աժդահակ), սառցադաշտային (Ալ, Սև, Քարի), սողանքային (Պարզ) ծագում:Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հզ. բուսատեսակ, որից 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը: Անտառներում աճում են նշենի, տանձենի, խնկենի, հացենի, բոխի, կաղնի, գիհի, հաճարենի և այլ ծառատեսակներ: Բարձրլեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով:Բազմազան է նաև կենդանական աշխարհը: Լեռներում ապրում են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, շնագայլը, ցածրադիր ու նախալեռնային շրջաններում և տափաստաններում՝ տափաստանային կատուն, սպիտակափոր ոզնին, փոքր կամ հարավային խլուրդը, փոքրասիական և փոքր ճագարամկները, օձերից՝ գյուրզան, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, կարմրափոր սահնօձը: Թռչուններից տարածված են սև և սևախածի կեռնեխները, դաշտային մկնաճուռակը, մանրաբազեն, մոխրագույն կաքավը, արտույտները, քարաթռչնակները, ճահճային մկնաճուռակն ու լորաճուռակը: Շատ են միջատները, մորեխները, սարդերն ու մորմերը: Անտառներում ապրում են այծյամը, վարազը, արջը, սկյուռը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով. նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, կարմրախայտը:Հայկական լեռնաշխարհի միավորներին տրվել է ավելի քան 150 հզ. տեղանուն, որոնց հետ անխզելիորեն կապված է հայ ժողովրդի պատմությունը:

Ես ամռանը գնացել էի իմ գյուղ։ Այնտեղ ես գնացել էի լողավազան և լողացել էի։ ընկերներիս հետ խաղացի։ Ես իմ տատիկին օգնում էի քաղել մրգեր և ջրել։ Տատիկս շատ էր միրգ աճացրերլ և մենք ամբողջ ամիս միայն հավաքում էինք մրգեր։ Ես նաև գնացել էի անտառ սունկ, ընկույզ, պտուղներ հավաաքելո։ Այնտեղ ես նաև սար բացրացա սարի վրա ոչմի ծառ չկար և ես հիանում էի մեր գյուղի գեղեցկությամբ։