Երրորդ ոսումնական շրջանի մափոփում

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը
Սնկեր
https://aregpoghosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=3431&action=edit
Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը
Բույսերի բազմազանությունը
https://aregpoghosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=3354&action=edit
Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը
Զատկածեսն ընտանիքում
Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:


Մթնոլորտի տեղումներ

Մթնոլորտի տաքացումը

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Դեղձ

Սառցադաշտեր

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Բնագիտություն գետեր

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

  1. Ի՞նչ է բնությունը:
    Բնությունը չորս ոլորտներն են։
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:
    Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա:
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:
    Ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ:

Սնկեր

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
նկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: 
2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: 
3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: 
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որը հողին հաղորդում է մուգ գույն:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
     Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
     Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսերը գեղեցկացնում են երկիրը և որոշ բույսեր շնչում են ածխաթթու գազ։

Բույսերի բազմազանությունը

Հարցեր
1.Ինչու՞ առանց բույսերի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բույսերը մեզ տալիս են թթվածին, ուտելիք և այլն։
2.Ի՞նչ նշանակություն ունի անտառը:
Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: 
3.Ի՞նչ են ֆիտոնցիդները, ո՞ր բույսերն են դրանք արտադրում:
Ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը:
4.Ինչու՞ են բույսերը համարվում առողջության աղբյուր:
Բույսերը ունեն շատ վիտամիններ։

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները:
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    մասը սնկերն են
    բույսերը և կենդանիները
    մանրէներն
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է:
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
    Ծաղիկը շնչում է կամ ածխաթթու գազ կամ թթվածին։
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:
    Օդի աղտոտում։ Շ
    Գետերի աղտոտում։

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:
    Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:
    Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:
    փոշիով, ածխաթթու գազով։
  4. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
    Բոյսեր տնկել։
    Չաղտոտել։
  5. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։
    Աղտոտված մթնոլորտն կարող է առաջացնել քաղցկեղ։
  6. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:
    Ավտոմեքենաներ։ Գործարաններ։

Զատկածեսն ընտանիքում

Զատիկին մեզ հյուր եկավ իմ տատիկ և մայրիկս պատրաստեց սկզբնական 5 ձու։ Ես գտնվեցի խորամանկ և վերցրեցի ամենա փոքր ձուն ու հարվածում էի ձվի կողքը։ Իմ քույրը գտնվեց ինձնից խորամանկ և վերցրեց պլաստիկե ձու։ Իմ մայրկը շատ է սիրում պատրաստել և բացի ձկից, ձվից, չամչով փլավից և այլ պատրաստել էր նաև ուրիշ ուտելիքներ։ Մենք գնացին եկեղեցի և վառեցինք մոմեր։

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: 
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Հարաբերական խոնավությունը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Այն աշխատում է մազի զգայունության շնորհիվ։
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    կույտավոր առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ
     շերտավոր առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն
    փետրավոր տեղումներ չեն առաջացնում