Մայրենի ստուգում 2-րդ փուլ

Առաջադրանք 1
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Ագռավ
Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը
Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:
Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանք


Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը։

Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ընդգծի´ր սխալ պատասխանը։

Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,+
Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:+
Սպիտակ ագռավներ չեն լինում:

Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:
Ես իմացա, որ նրանք շատ խելացի են։

Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
շատ-քիչ
բարձր-ցածր
մեծ-փոքր
արագ-դանդաղ

Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: Ագռավները
մարդիկ

Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

խելացի
համբերատար

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

առարկա,
թիվ,
հատկանիշ
գործողություն:+

Մայրենի ստուգատես․ 4 կետ

ՍՈՒՐԵՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Կար չկար մի տղա, որը կարողանում էր կառավարել ամեն ինչ բույսերը, քարերը, տերևները, ջուրը, կրակը, փայտերը, մետաղը և այլն։

Այդ տղան կարողնում էր նաև թռչել։

Տղան կարողանում էր ժամանակով գնալ և նա հանդիպել էր Մեսրոպ Մաշտոցին, Հովհանես Թումանյանին, Սողոմոն Սողմոնյանին ևայլ։

Նրա անունը Սուրեն էր։

Սուրենը ուներ մի թշնամի իր պես ուժեղ։

Նա ունենում է մի քույր, որը շատ ուժեղ, հոգատար ու կենդանասեր է լինում։

Նրա անունը դրել են Էլեն, բայց ասում են նաև Անահիտ։

Նա կռվում էր ամեն օր, բայց միշտ Սուրենն էր հաղթում, որովհետև նա ուներ շատ օգնականներ, նաև իր քույրն էր օգնում նրան։

Նա կարողանում էր մեծանալ մոլորակի չափ և նա շատ – շատ ուժեղ էր։

Մի օր իրենց վրա աննկատ հարձակվեցին և սկսեց կատաղի կռիվ։

Կռիվը տևաց շատ երկար, բայց Սուրենը կրկին հաղթեց կռիվը։

Երկնքից ընկավ մի մեծ երկնաքար և այդ երկնաքարը ամեն ինչ քադեց։

Սկզբում Սուրենը փորձեց պահել երկնաքարը, բայց չստացվեց։

Երկնաքարը շատ մեծ ուժով հարվածեց։

Երկնաքարի ուժը կախարդական ձևով մտավ Սուրենի մեջ։

Սուրենը սկսեց տեսնել պատերի միջով, սկսեց ստեղծել իրեր և մնացած ուժերը հազարա պատկվեցին։

Այդ երկնաքարը անհնար էր կոտրել։

Երկնաքարը հատուկ կռվի համար հագուստ դարձավ։

Նրանք գնացին կռիվ և այս անգամ արդեն վերջնական հաղթեցին նրան։

Այստեղ են ասել բարին միշտ կհաղթի չարին։

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է։ Հունիսի մեկին մենք հագանք մեր բաց կապույտ շապիկներ և գնացինք մայր դպրոց ու երգեցինք Արթուր Շահնազարքնի հետ։ Հետո մեզ պաղպաղակ հյուրասիրեցին։ Քայլելով գնացինք Կինոհայաստանի մոտ այգում զբոսնելու։ Մենք շատ էինք շոգում և շատ ջուր էինք խմում։ Մենք գնեցինք պաղպաղակ և շատ երկար խաղացինք և ես գնացի տուն։ Հաջորդ օրը մենք գնացինք լողավազան և լողացինք այնտեղ, և մենք էլի էինք ուզում լողալ։ Մենք կատարեցինք նախագծեր, երգեցինք երգեր և գնացինք տուն, իսկ հիմա մենք գրում ենք,թե ինչ ենք արել ամառային ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում։

Թեստ

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/
Եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/
Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։
պարան-գոյական
Երկիր-գոյական
Մյունխհաուզեն-գոյական

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/
աճում , տնկեցի , գոչեցի , բարձրանալ , գտնելու

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել — փորել փոսը

Դուրս գալ —— դուրս գալ փոսիսց

Աճեցնել —- աճեցնել բակլան

Տեսնել — տեսնել լուսին

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/
Մտաբերել, անմիջապես, վերջապես, զվարթ

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/
ժբախտաբար, կարճ, իջնել, ներքև

Մի՛ աղտոտիր

Մի մարդ է լինում, որ միշտ աղբը նետում էր գետնին։ Մի օր նա գնել էր պաղպաղակ և պաղպաղակի տուփը նետեց ծովը։ Հաջորդ օրը նա գնել էր արևածաղիկ և էլի նետեց այն ծովը։ Հաջորդ օրը նա նետեց հողի վրա և այդպես ամեն օր։ Այդպես այդ տուփերը փտեցին ու աղտոտեցին օդը։Մի անգամ էլ նա հիվանդացավ, բայց մտածեց, որ ոչ թե աղտոտված ջրի կամ վատ մրգերի պատճառով է, այլ քիչ ուտելու պատճառով է։ Նա սկսեց շատ ուտել, բայց նա ավելի շատ էր հիվանդանում։ Նա դրանից հետո հասկացավ, որ դրա պատճառը միջավայրն աղտոտելն է և սկսեց այլևս չաղտոտել։ Անցան օրեր և նա բուժվեց։

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին 
կարճ
թախտին
մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.
Կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:
երկիր-գոյական
երկար-ածական
դերձակ-գոյական
ասում է-բայ

6. Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր  թագավոր  է  լինում   :

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Կամակորություն

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:
Կարելի է թագավորին քարից քառակուսի վերմակ նվիրել։

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:
Հիմար թագավորի պատիժը

Ջանի Ռոդարի․ Շղթա

Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:

Պատում
Մի շղթա է լինում և նա միշտ տխուր է լինում, որովհետև նրան ոչ ոք չի սիրում։ Մի օր մի մարդ վերցրեց շղթան և իր ծառի ամենապինդ ճյուղերից կապեց այն և ճոճանակ պատրաստեց։ Իր երեխաները ճոճվում էին ճոճանակով, շղթան էլ երջանիկ էր։

Մայրենի Ճամփորդություն

Երեկ մեր դասրանի երեխաները և զուգահեռ դասարանի սովորողները ուսուցիչների հետ գնացել էին ճամփորդության Բջնի։ Ես իմ մրցումի պատճառով Բջնի չեմ գնացել, բայց շատ կուզենաի գնալ։ Իմ ընկերները պատմեցին, որ Բջնին շատ հեռու չէր, եղել են դպրոցում, խաղացել են բնության գրկում, հետաքրքիր օր են ունեցել և հիանալի հանգիստ ։ Ես այդ ամենը տեսել եմ նկարներում։ Ափսոսում են , որ ես չկարողացա գնալ։