Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ 1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։

Նրա անունով են անվանել մեր դպռոցը՝<< ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ >> կրթահամալիր:

Իմ քույրիկը նույնպես սեբաստացի է: Նա սովորում է ավագ դպրոցի 12-երորդ դասարանում: Նա սիրում է իր դպրոցը, ունի շատ ընկերներ: Մենք միասին ենք գնում դպրոց: Իմ քույրիկը մյուս տարի կդառնա համալսարանի ուսանողուհի և կգնա մեր դպրոցից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *