Մի օր դդումի մայրիկի ծննդյան օրն էր: Դդումը շատ ուրախ էր և ուզում էր ուրախացներ իր մայրիկին: Դդումի մայրիկի ամենասիրած գույնը դեղինն է: Դդումը գնաց նվեր առնելու: Նա խանութում տեսավ դեղին գույնի սիրուն ականջօղեր: Նա նաև տեսավ մի դեղին, շատ – շատ գեղեցիկ վզնուց: Փոքրիկ դդմիկը իր մայրիկի համար գնեց դեղին ականջօղերը և վզնոցը: Մայրիկը հավանեց նվերը ու շնորհակալություն հայտնեց փոքրիկ դդումին:
Բարև Ձուկ: Ես քեզ շնորակալություն եմ հայտնում, որ դու փրկեցիր աղքատ մարդկանց: Շալակատարն ու կինը վատ վիճակի մեջ էին: Նրանք հրեշից շատ էին վախենում և չգիտեին ինչ անել: Դու շատ բարի ես ու խելացի: Ես երբեք չեմ տեսել խոսող ձուկ և շատ կուզենայի ծանոթանալ քեզ հետ:
Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
Մի օր լողում էի ափին մոտ, որովհետև շատ սոված էի, անզգուշորեն ընկա ձկնորսի ուռկանը: Ձկնորսը ինձ և այլ ձկների տվեց շալակատարին: Շալակատարին խնդրեցի, որ ինձ բաց թողնի: Նա շատ լավ մարդ էր, գիտակցում էր, որ իրեն գործից կհեռացնեն, բայց օգնեց ինձ: Անցան տարիներ, ես չմոռացա նրա այդ արարքը: Ես նրան ու կնոջը փրկեցի հրեշից: Լավություն արա, գցիր ջուրը, հետ կգա:
Ընկեր Կարինեն մեզ տարել էր Ջրվեժի արգելոց սահնակ քշելու: Ես շատ հավանեցի ձյունով ծածկված անտառը: Ծառերը այնպես սպիտակ էին, որ կարելի էր շփոթել սպիտակ երկնքի հետ: Մենք սահնակով սահեցինք և դրանից հետո նախաճաշեցինք: Ես առաջինը եկա ավտոբուսի մոտ:
Դդում – միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ է, կարծրակեղև: Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ ։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա) ։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։ Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Կա մեկ ո՛չ ուտելի տեսակ` օվիֆերա: Դդումը հելոուինի խորհրդանիշն է:
ՈՒրբաթ օրը մեզ ընկեր Կարինեն տարել էր գեղասահքի դպրոց: Ես շատ հավանեցի չմուշկներ քշել: Մոտավորապես 50 անգամ ընկա, բայց սովորեցի կանգնել: Ես նորից եմ ուզում չմուշկներ քշել: Մորաքույրս ինձ ու քույրիկիս պետք է տանի սահադաշտ: