Իսլամ Ալլահ

Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»: Այլ իմաստով այդ բառը նշանակում է Ալլահին՝ Աստծոն անձնատուր լինել: Այլ տերմինաբանությամբ իսլամը – բացարձակ միաստվածություն է, Ալլահին՝ Աստծոն ենթարկվելը: Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին՝ Աստծոն, կոչվում են մուսուլմաններ:

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ Մուհամմեդն է; Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, Ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: 

Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:

3-ուսումնական շրջանի ամփոփում

Հայրենագիտություն
Բագրատունյաց արքայատոհմ
Վայոց ձորի մարզը
https://aregpoghosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=3370&action=edit
Արշակունիների արքայատոհմ
Արշակունիների արքայատոհմ
Ուսումնական գարուն
https://aregpoghosyan.edublogs.org/wp-admin/post.php?post=3211&action=edit
Երևանի պատմության թանգարան
Եղեցիներ
Շիրակի մարզ
10 փաստ Լոռու մասին
Արտաշես և Սաթենիկ
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Հայրենագիտություն
Վահագն վիշապաքաղ

Իմ ճամփորդությունը
Ուսումնական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ

Հայրենագիտություն

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։
    Ուսումնական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ
  • Ի՞նչ են տվել ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։
    Ես ծանոթացա Սուրբ Սարգից եկեղեցու և դպրոցի երեխաների հետ։
  • Ո՞ր ճամփորդույթունն է առավել տպավորվել։
    Ինձ տպավորել է Ծաղկունքի ճամփորդությունը։
  • Որևէ եռօրյա ճամբարի մասնակցել ե՞ս, ներկայացրու։
    Երեկ մենք գնացել էինք Բյուրական: Մենք եկանք դաշտ ու սկսեցինք ծաղիկ հավաքել: Ես հավաքում էի ծաղիկ ու տեսա ինչ որ բան: Ես կողքով անցա և հետ- հետ եկա ու տեսա, որ դա օձ է: Մտածեցի, որ սատկած է, բայց նա շարժվեց ու ես փախա: Մենք գնացինք նաև 7 տուն, երգեցինք Համբարձման երգեր ու մեզ քաղցրավենիք տվեցին: Ապա գնացինք եկեղեցի: Համբարձման ծեը իրականացնելուց հետո գնացինք տուն, իսկ ով եկել էր գիշերակացով մնաց այնտեղ:

Բագրատունյաց արքայատոհմ

  • Բագրատունյաց շրջանի ի՞նչ ճարտարապետական կառույցներ են պահպանվել այսօր։
    Հաղպատը, Սանահինը, Տաթևը։
  • Բագրատունիների անունը կրող ի՞նչ վայրեր կան Երեւանում։
    Բագրատունյանց

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ Հայաստանը մեծ վերելք ապրեց։
Այո։ Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։

Ուսումնական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ

Մենք ընկեր Քրիստինեի, Անիի, Անժելայի և ընկեր Հասմիկի հետ գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի։ Եկեղեցում մոմ վառեցինք, խաղացինք։ Խաղալու ընթացքում մեր գնդակը ընկավ սարի վրայից։ Ես և իմ ընկերները վազեցինք գնդակի հետևից։ Գնդակը ընկավ ցանկապատի այն կողմը, մենք գնացինք և բերեցինք այն։ Մեզ հետ խաղում էին նաև դասատուները։ Մենք և մեր դասատուները նկարվեցինք քարերի վրա, Նաև արեցինք յոգայի դասեր։ Եկեղեցին այնքան էլ մեծ չէր, բայց շատ գեղեցիկ էր։ Վերջում մենք կազմակերպեցինք փոքրիկ հացկերույթ։ Այցելեցինք Ծաղկունքի դպրոց և այնտեղ մեզ հյուրասիրեցին։ Դպրոցը մեծ էր, բայց ցուրտ։ Ծաղկունքում շատ լավ էր, ես կուզեի կրկին գնալ։ Քարերի վրա նկարվեցինք։ Քարերը նման էին աստիճանների։

Վայոց ձորի մարզը

«ԱՐՓԱ» ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏՈՒՄ


Վայոց ձորի տեղական 3 համայնք և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ հետևել և խնամել այս պահպանվող տարածքը։ Արփա հիմնադրամի նպատակն է պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունը, ինչի համար նախաձեռնել է ծրագրեր մոտ 900 տեսակի բույսերի և 525 տեսակի կենդանիների պաշտպանության համար։ Առաջարկում ենք քայլել Վայոց ձորի անթերի բնական արգելավայրերում՝ ծանոթանալու բազմերանգ լեռներին, լոգանք ընդունելու բնական տաք աղբյուրների ավազաններում կամ պարզապես դիտարկելու բեզոարյան այծերին։

ԱՐԵՆԻ-1 ՔԱՐԱՆՁԱՎ


Արենի-1 քարանձավը Ձեզ կներկայացնի գինեգործության 6000ամյա պատմության ապացույցները։ Քարանձավում կարելի է տեսնել խաղողի պահեստավորման, ճզման և ֆերմենտացման հատվածները։ Արենի-1 քարանձավի մնացորդերն ապացուցում են, որ աշխարհում հայտնի հնագույն գինեգործարանը գտնվել է հենց այս տարածքում։
Այստեղ է գտնվել նաև աշխարհի ամենահին կոշիկը, որը ներկայումս ցուցադրված է Հայաստանի Պատմության պետական թանգարանում։

ԵՂԵԳԻՍԻ ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ


Միջնադարում Մետաքսի ճանապարհը Հայաստան, և մասնավորապես` Վայոց Ձոր բերեց բազմաթիվ մշակույթների և հավատքների պատկանող մարդկանց։
Եղեգիսի գերեզմանատան տապանաքարերը պատկանում են 1266-ից մինչև 1337 թվականներին այստեղ բնակված փոքրիկ հրեական համայնքին: Դժբախտաբար, այս հրեական համայնքի և Հայաստանի ժամանակակից այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ սակավաթիվ պատմական ապացույցներ կան:

ՀՀ Արագածոտնի մարզը իր աշխարհագրական դիրքով, տնտեսական եւ քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններուվ միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում:Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։

Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։



Արագած լեռ
Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտակապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Հովհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու: Հայերի համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է ականավոր հայ գիտնական և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։

Աշտարակ

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը
Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Աշտարակում է գտնվում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ Եվ, իհարկե, Աշտարակի ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն եկեղեցիները։Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում:

Talin town.jpg


Թալին

Թալին քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Երևան քաղաքից 68 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքային համայնք Թալինի տարածաշրջանում։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978 թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։Թալին քաղաքի քաղաքապետ դարձավ Գուրգեն Գրիգորյանը աշխատելով մինչև 2002 թվականը, նրան հաջորդեցին ևս երկու քաղաքապետ։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին։

Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության», Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից՝ 2-րդ դար։

Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է, երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք։ Քաղաքում կառուցված է Սբ. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թվականին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից։ Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը։ Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից։ Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները։
Թալինի մասին կան տարբեր ավանդություններ։ Օրինակ մի Թալին անունով աղջկա մասին։ Ասում են եղել է մի Թալին անունով աղջիկ, որը եղել է արքայադուստր։ Նա սիրել է մի գյուղացի տղայի։ Նրա հայրը ուզում էր, որ իր արքայադուստր աղջիկը ամուսնանա մի արքայազնի հետ։ Հայրը աղջկան ամուսնացնում է արքայազնի հետ։ Աղջիկը չի ներում հոր արարքը և իրեն ժայռից գցում է ցած։

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից:

Կաթողիկե եկեղեցի (կամ Թալինի մեծ տաճար): Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, Կաթողիկեն թվագրվում է VII դ.: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով: Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով: Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության մնացորդներ, որոնց պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը:https://www.youtube.com/embed/cUCtMHnw6Y0?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքիր Արագածոտնի մարզի տեսարժան վայրերի մասին։

Դաշտադեմի ամրոց

Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:
Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:

Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:



Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։


Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։


Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է  ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Երկհարկանի կառույցն ունի նաև  փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ՝ կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

Արշակունիների արքայատոհմ

1. Ի՞նչ կարևոր քայլեր կատարեց Արշակ II­ը երկրի կյանքը կարգավորելու և պետությունը ամրապնդելու համար։
Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։

2. Ո՞վ դարձավ Հայոց կաթողիկոս այդ ժամանակ։
Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը։
3. Մի անգամ էլ կարդացե՛ք Արշակի ու Շապուհի մասին պատմությունը։ Դրանով ի՞նչ է ցանկանում ասել մեզ պատմիչը։
Հյական հողի վրա մենք դառնում ենք ավելի վստահ։
4. Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը Պապ թագավորի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, ինչո՞վ ավարտվեց դա։
Նա զարգացնում և հզորացնում էր իր երկիրը։ Նրան սպանեցին։

Արշակունիների արքայատոհմ

Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։
Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ 
2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։
Այսպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): 
3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։ Վաղարշապան, Գյումրի
4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։
Տրդատ Մեծը դաստիարակվեց հռոմում։
5․Ի՞նչ կա րշևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­րդ դարի սկզբին։
4­րդ դարի սկզբին Հայաստանը դարձավ առաջին քրիստոնիյա երկիրը։
6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։ Տրդատ III Մեծ որդին Խոսրով Կոտակը  Դվինի հիմնադիրը եղավ

Ուսումնական գարուն

Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է: Բարձրությունը հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր։ Լայնությունը 50 մետր է։ Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր։ Վերին հարթակի բարձրությունը 118 մետր է։ Ընդհանուր թեքությունը 15 աստիճան։



Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան 1967 թ.։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։