Վայոց ձորի մարզը

«ԱՐՓԱ» ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏՈՒՄ


Վայոց ձորի տեղական 3 համայնք և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ հետևել և խնամել այս պահպանվող տարածքը։ Արփա հիմնադրամի նպատակն է պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունը, ինչի համար նախաձեռնել է ծրագրեր մոտ 900 տեսակի բույսերի և 525 տեսակի կենդանիների պաշտպանության համար։ Առաջարկում ենք քայլել Վայոց ձորի անթերի բնական արգելավայրերում՝ ծանոթանալու բազմերանգ լեռներին, լոգանք ընդունելու բնական տաք աղբյուրների ավազաններում կամ պարզապես դիտարկելու բեզոարյան այծերին։

ԱՐԵՆԻ-1 ՔԱՐԱՆՁԱՎ


Արենի-1 քարանձավը Ձեզ կներկայացնի գինեգործության 6000ամյա պատմության ապացույցները։ Քարանձավում կարելի է տեսնել խաղողի պահեստավորման, ճզման և ֆերմենտացման հատվածները։ Արենի-1 քարանձավի մնացորդերն ապացուցում են, որ աշխարհում հայտնի հնագույն գինեգործարանը գտնվել է հենց այս տարածքում։
Այստեղ է գտնվել նաև աշխարհի ամենահին կոշիկը, որը ներկայումս ցուցադրված է Հայաստանի Պատմության պետական թանգարանում։

ԵՂԵԳԻՍԻ ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ


Միջնադարում Մետաքսի ճանապարհը Հայաստան, և մասնավորապես` Վայոց Ձոր բերեց բազմաթիվ մշակույթների և հավատքների պատկանող մարդկանց։
Եղեգիսի գերեզմանատան տապանաքարերը պատկանում են 1266-ից մինչև 1337 թվականներին այստեղ բնակված փոքրիկ հրեական համայնքին: Դժբախտաբար, այս հրեական համայնքի և Հայաստանի ժամանակակից այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ սակավաթիվ պատմական ապացույցներ կան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *