1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:Ավել

Որջից դուրս եկողը ձագ էր: Մեկ

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: մեկ

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:Ավել

Երկնքում նորից թռչուններ երևացին: Ավել

Վանդակի թռչունն էր դուրս եկել: Մեկ

Հատիկը հավաքողները մրջյուններ են: Ավել

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: Մեկ

Գոռացողը պահակն էր: Ավել

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: մեկ

3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):

Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):

Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:

Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս: Շփոթեցնում է

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու: Վախեցավ

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել: Վախենալ

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի: Փոքր

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: Հիվանդ

5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:
Փողաբերական իմաստով գորածված արտահյտություն

6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ—-ոգևորել
հոգին առնել -սպանել
գլուխը կորցնել -գժվել
արևը խավարել—-մեռնել
հալից ընկնել— հոգնել
սիրտը վկայել— զգալ
երես ղարձնել— հրաժարվել
սիրտ անել— համարձակվել
բկին չոքել —ստիպել

7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

ա) ուղիղ իմաստով,
Նա ձեռը քաշեց , որ շունը չբռնի։
Արամը ձոեքերով գլուխը պահեց ու գնդակը չվնասեց նրան։
Նրա ոտքի վրա գեղեցիկ դաջվածք կա։
Պապս պարանի ծայրը ծայրին հասցրեց և մեծ շրջան ստացվեց։
Արձակուրդներից հաշված օրեր են մնացել։

բ) որպես դարձվածք:
Մայրս աչքի էր ընկել իր գեղեցիկ կեցվածքով։
Ես ձեռ քաշեցի այդ տղային բան հասկացնելու մտքից։
Դու գլուխ ես պահում ու պապիկիդ չես օգնում։
Նա ոտքի վրա մնաց ամբողջ ճանապարհին։
Արամը ծայրը ծայրին հասցրեց գործը։
Անիի օրերը հաշված են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *