Հ․ Թումանյան <>

Հ. Թումանյանի  «Մայրը» պատմվածքը կարդա՛, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։ Բլոգոււմդ պատմի՛ր,  թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։ 
Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին, պատմի՛ր։

օճորք – առաստաղ
երդիկ – տան կտուրի մեջ թողած բացվածք, որ ծառայում Է իբրև լուսամուտ և օդանցք
ամբար –  զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան
մարագ – հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց

Պատմվածքը մի քիչ տխուր էր, բայց ինձ դուր եկավ։ Իմ պապիկի տան վերևի մասում նույնպես ծիծեռնակներըը բույն են շինել։ Ամեն տարի գարնանը նրանք վերադառնում են , ձագ են հանում և ուրախ ապրում են։ Մեր ծիծեռնակների հետ այդպիսի բան չի պատահել։ Ես գիտեմ, որ բոլոր կենդանիներն էլ սիրտ ու հոգի ունեն, ինչպես ծիծեռնակները։


Ծիծեռնակները չվող թռչուններ են։ Նրանք ունեն մկրատաձև պոչ և շատ արագ են թևերը շարժում։
Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *